Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Նոյեմբեր / 2020 : 13-57

 ԴՈՒՔ վերևից եք տեսնելու նրանց ու նրանց սերունդների դժոխային անկումը...

Զանգ ստացա. իմ դյուցազուն ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ մայրն էր.....«Ուզում եմ հանդիպել»,- ասաց: Լռեցինք...: «Չկոտրվեք, հանկարծ, Գևորգս Ձեզ շաատ էր հավատում, խնդրում եմ՝ պինդ եղեք... մենք միասին ենք... »:

ԳԵՎՈՐԳ ՋԱՆ, ՄԵՆՈՒԱ, ԻՄ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐ, գտեք իրար այդտեղ, խնդրում եմ, ու վերևից ՏԵՐ կանգնեք մեր պայքարին, մենք՝ ՁԵՐ վիրավոր մայրերն են իրար ուժ տալիս...

Մեր կորյուն զավակներ, ամեն ինչ էր մտածված՝ ազգի կամավոր առյուծներին խլելով, մեզ սուգով էին մտածել կոտրել.....բայց մոռացել էին, որ կորյուններ առյուծներն են ծնում, իսկ վիրավոր առյուծներն ամենավտանգավորն են...

ՍՈՒԳ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ, ԼԻՆԵԼՈՒ Է ԴԱԺԱՆԱԳՈՒՅՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔԻ՝ Հայաստանը ոտքի կկանգնի, Արցախը հետ կգա... իսկ դավաճաններն ու մարդասպաննե՞րը ... ԴՈՒՔ վերևից եք տեսնելու նրանց ու նրանց սերունդների դժոխային անկումը...

Կարին Տոնոյան

Դիտվել է 22454անգամ
Վերջին լուրեր