«Իմ քայլը» դեմ քվեարկեց ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստանի» նախագծին

Ռազմական դրությունը չեղարկելու վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակ Գևորգ Գորգիսյանը այն հիմնավորել է ռազմական դրության հիմքերի բացակայությամբ:
«Իմ քայլը» խմբակցության և կառավարության ներկայացուցիչները հավանություն չեն տվել այն ամբողջապես չեղարկելուն, առաջարկել են մեկ շաբաթով հետաձգել, պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը ժամկետների հարցում խնդիր չի տեսել:
Այնուամենայնիվ, «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը մերժվել է, ընդունվել է մեկ շաբաթով հետաձգելու առաջարկը: