Ադրբեջանցիները կոտրել են Քարվաճառի դարպասներն ու առաջ են գալիս. Հրամանատարը հաստատեց

Այսօր մենք գտնվում ենք անորոշության եւ այսպես ասած անտեր վիճակում: Այս մասին այսօր խորհրդարանում հայտարարեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ինչու է հայ քաղաքացին, հայը մնացել մեն-մենակ: Ուր է մեր սահմանապահ ծառայությունը, ուր է մեր բանակը, ուր են մեր խաղաղապահները: Հիմա մենք խնդիրներ ունենք, որ չենք լուծում: Դրանք վատ հետևանքներ են ունենալու», – նշեց Թագուհի Թովմասյանը:
«Քարվաճառում դրված դարպասները կոտրվել են, ադրբեջանցիներն առաջ են գալիս, սա լրջագույն խնդիր է»,-ընգծեց Թագուհի Թովմասյանը:
Թովմասյանն ասաց, որ խոսել է կորպուսի հրամանատարի հետ, նա Սոթքի հանքի մասով տեղեկությունները չեն հաստատել, սակայն այն, որ դարպասները կոտրվել են ու ադրբեջանցիներն առաջ են գալիս, դարպասներն այլ տեղ են դրվելու, դա հաստատվել է:
Մանրամասները տեսանյութում։