27 / Նոյեմբեր / 2020 : 10-13

Պարտված Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ներկայությունն ուղիղ սպառնալիք է մեր ազգի գոյությանը. Արա Զոհրաբյան

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱՑԻՐ

Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեզ անպատրաստ վիճակում հասցրեց պատերազմի:

Նիկոլ Փաշինյանը մեզ պարտության մատնեց և գաղտնի ստորագրեց ստորացուցիչ փաստաթուղթը:

Նիկոլ Փաշինյանը մեզ թմրեցրեց, ստորացրեց ու հիմա էլ շարունակում է ստորացնել իր անկարողունակությամբ և աթոռապաշտությամբ:

Վախը, ամոթի և անպաշտպան լինելու զգացումը փաթաթվել է հայ ժողովրդի պարանոցին ու խեղդելով փորձում է ոչնչացնել:

Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները գտնվում են նույն հոգեվիճակում՝ նվաստացած, գլուխները՝ կախ:

Երբ մեր ազգն ընտրել է նվաստացած գոյատևումը, ստացել է ոչնչացումը:

ԱՅԼԵՎՍ ԱՆԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԱՆԱԼ ՊԱՐՏՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆԸ:

Պարտված Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ներկայությունն ուղիղ սպառնալիք է մեր ազգի գոյությանը:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱՑԻՐ:

Հ.Գ. 1. Առաջարկներ՝

1.     Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցով պետք է համախմբվենք, այդ թվում՝

1) բոլոր պետական և ոչ պետական կազմակերպություններում աշխատողներն իրենց վերաբերունքը բացահայտ պետք է ցույց տան այս իշխանության անկարողունակության նկատմամբ.

2) պետք է հասնել ազգային ժողովի կողմից ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի նկատմամբ անվստահության գործընթացի մեկնարկին:

2.     Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ զուգահեռ պետք է անհապաղ զբաղվել առնվազն հետևյալ հարցերով՝

1) գերիների վերադարձը դարձնել առաջնային հարց.

2) հանձնված/հանձնվող տարածքներում տեղակայել մեր ռազմիկներին՝ պաշտպանելու համար մեր բնակիչներին.

3) կազմակերպել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բնակեցումը.

4) Հայաստանի սահմանների պաշտպանությունն ուժեղացնել, այդ թվում՝ նոր զորահավաքի միջոցով.

5) Սառեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների երկրորդական նշանակության ծախսերի կատարումը և դրանք ուղղել վերը նշված նպատակներին:

Հ.Գ. 2 Աստծու օգնությամբ, մենք միասին այս վիճակից դուրս կգանք: Առաջին հերթին պետք է արթնանանք:

Հայաստանի քաղաքացի Արա Զոհրաբյան

Դիտվել է 8799անգամ
Վերջին լուրեր