27 / Նոյեմբեր / 2020 : 14-30

«Իմ տիկնոջն են թիրախ դարձնո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է ինչու Աննա Հակոբյանը այցելել Ստեփանակերտ

«Իմ տիկնոջն է թիրախ դարձնո՞ւմ՝ մոռանալով հարց տալ, իսկ հրթիռակածվող Ստեփանակերտում, որի բնակչության 70 տոկոսը լքել է իր բնակչությա վայրը, ինչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը»,- այս մասին այսօր ասաց Նիկել Փաշինյանը իր հեռուստաուղերձում, ընգծելով այն փաստը, որ Մովսես Հակոբյանը օրերս մամուլի ասուլիսում անդրադարձել իր և Աննա Հակոբյանի մասին մամուլում հրապարակումներին, որ Փաշինյանի կինը գտնվել է հրամանատարական կետում։  Մեվսես Հակոբյանը խնդրել է, որ դուրս գա, ինչից հետո իրեն կանչել են Երևան:

«Ինչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը Ստեփանակերտում, որի բնակչության 70 տոկոսը լքել էր բնակավայրը։

Այսինքն Բադեն Բադեն էր Ստեփանակերտը, և այնտեղ գտնվելը փորձ էր արվում ներկայացնել, որպես իշխանության ցոփության մի աննկարագրելի օրինակ։ Ռմբապաստարաններում առանց հաց ու ջուր մնացած մարկանց օգնություն հասցնելը հանցագործություն էր։ Վարչապետի ընտանիքի մեկանգամյա այցը»։

«Վարչապետի ընտանիքի անդամի մեկանգամյա այցը՝ վարչապետի հանձնարարությամբ, Պաշտպանության բանակի հրամանատարական կետ ՊԲ-ին բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու նպատակով այն պայմաններում, երբ այդ բանակն անընդհատ լուր է ստանում, թե մարդիկ թիկունքում լքում են բնակավայրերը, քաղաքական շահարկման առարկա դարձնելն ի՞նչ գործելակերպ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը իր խոսքում նշեց, որ ոմանք Ստեփանակերտից ետ են կանչվել խուճապ տարածելու ու աղետի բերած ապօրինի միջամտությունների պատճառով: Այս հարցերը դեռ կպարզաբանվեն։

Մանրամասները տեսանյութում։

Աղբյուր՝ yelaket.am

Դիտվել է 22739անգամ
Վերջին լուրեր