28 / Նոյեմբեր / 2020 : 14-39

ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների շրջանակում կատարված ծախսերի հաշվետվություն
 

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվություն:

«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,- Այս մասին ասված է նախարարության հաղորդագրությունում:

Դիտվել է 3124անգամ
Վերջին լուրեր