Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 13-27

Իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել ու թեստ անել. Փաշինյան

Անցնող օրվա ընթացքում ունեցել ենք կորոնավիրուսի 26 նոր դեպք, ընդհանուր թիվը դարձել է 1039, 14 անձ ապաքինվել  եւ դուրս է գրվել, հետեւաբար ընդհանուր բուժվածների թիվը դառնում է 211:

Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ցավոք ունեցել ենք եւս մեկ մահ, մահերի թիվը դարձել է 14: Այս պահին ակտիվ դեպքերի թիվը 814 է: նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ շաբաթ-կիրակի օրերին բավական մեծ թվով թեստեր են արվել: Շաբաթ արվել է 680, իսկ կիիրակի՝ 467 թեստ»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործականում ունեն օրական հազար թեստ անելու հնարավորություն, պարզապես պետք է ցուցում ունենան, որ թեստ անեն. «Ուղղակի իմաստ չունի փողոցից մարդուն հրավիրել եւ ասել՝ եկեք ձեզ թեստ անենք»:

Արսեն Թորոսյանը հավելեց, որ այս պահին փաստացի 6 լաբորատորիաներում են իրականացվում թեստերի հետազոտությունները, եւ հավանաբար, եւս մեկը կավելանա մոտակա 1 շաբաթվա ընթացքում»:

Դիտվել է 7623անգամ
Վերջին լուրեր