Արդյո՞ք աստղաբաշխական գումար է առաջարկվել՝
Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար. Վարդանյանի հարց բացահայտումը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՅԴ-ից հեռացած Աղվան Վարդանյանն այսօր մամուլի ասուլիսում կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իր առաջադրած հարց-բացահայտումները՝ կապված Նիկոլ Փաշինյանի, արցախյան պատերազմի ու հրադադարի հետ:
«Արդյո՞ք 2019-ին արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան երկու պաշտոնյաներ: Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու առաջարկ: Եվ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե այս ինչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է. «Մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը պահանջվում է փոխանցել ձեր ղեկավարին»:
Արդյո՞ք նույն հայ պաշտոնյան նույնքան բորբոքված ասել է. «Տես, թե էդ անասուններն ինչ են առաջարկում»։ Մեր երկրի ղեկավարն ասել է. «Դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի»»,- իր հարցադրումները ասուլիսում հնչեցրեց Վարդանյանը: