Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հացառատ» պոմպակայանում տրանսֆորմատորի վթարով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 2-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: