03 / Դեկտեմբեր / 2020 : 13-04

Նորանշանակ նախարարը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում

 «Իհարկե, ոչ»,- այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը պատասխանելով՝ հարցին, թե վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնում եք։

«Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը եւ նաեւ այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»,- իր խոսքում ասաց նորանշանակ նախարարը։

Ինչ վերաբերում է իշխանության պատասխանատվություն կրելուն, նորանշանակ նախարարը նշեց․ -«Իհարկե տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է իշխանությունը եւ հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել իշխանությունը»:

yelaket.am

Դիտվել է 15979անգամ
Վերջին լուրեր