Ես ժամանակ չունեմ հետևելու հասարակության կարծիքին. Մեսրոպ Առաքելյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը, լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է իշխանության մաս կազմող նախարարը կարողանում ապրել և աշխատել հասարակության կողմից տրվող՝ «հող ծախող», «դավաճան» պիտակավորումներին զուգահեռ, նշել է.
«Ես, ճիշտն ասած, ժամանակ չունեմ հետևելու հասարակության կարծիքին, ֆեյսբուքյան գրառումներին, քանի որ ամբողջ ժամանակս տրամադրված է այն խնդիրների լուծմանը, որ իմ առջև դրված է»: