Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Դեկտեմբեր / 2020 : 14-32

Սոցապ նախարարը պարգևավճարների մասին  

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, խոսելով պարգևավճարների մասին և պատասխանելով հարցին՝ պետք է արդյո՞ք վերանայում լինի, թե ամեն դեպքում նշված գումարը պետք է բաժանվի պարգևավճարի տեսքով, հայտարարել է, որ հարցը կարելի է երկու մասի բաժանել. «Մեր նախարարության մասով կարող եմ ասել, որ բազմաթիվ աշխատակիցներ ստանում են բավականին ցածր աշխատավարձ և պարգևավճարներն այս պարագայում կարելի է դիտարկել ոչ թե որպես պարգևավճար, այլ վարձատրության որոշակի հատված:

Այդ մասով ես կարծում եմ, որ կա անհրաժեշտություն որոշ աշխատակիցներին լրացուցիչ վարձատրության մասով:

Ինչ վերաբերում է անձամբ ինձ ու նախարարության ղեկավար կազմին, ապա իմ նշանակումից հետո ոչ ես, ոչ էլ փոխնախարարներն ու ղեկավար կազմը պարգևավճարներ չենք ստանում ու առաջիկայում չենք էլ ստանալու»:

Նշենք՝ դեռ մեկ ամիս չկա, որ Առաքելյանը նշանակվել է նախարար, ուստի առավել քան զարմանալի կլիներ, եթե նա արդեն պարգևավճար ստացած լիներ:

Դիտվել է 16703անգամ
Վերջին լուրեր