Աթաթուրքի մահվան օրը՝ «Հաղթանակի օր»․ Ալիևի որոշումը Թուրքիայում դժգոհություն է առաջացրել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոյեմբերի 10-ը հռչակել է «Հաղթանակի օր», ինչը բուռն բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում, քանի որ այդ օրը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Այս մասին գրում է ermenihabe-ը։
Մասնավորապես թուրք օգտատերերի կողմից ակտիվորեն օգտագործվող Twitter սոցիալական հարթակում ԹՀ քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտել՝ գրառումներում հաճախ նշելով Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Գանիրա Փաշաևային։
«Թող վաղը Հայաստանն Ադրբեջանին պատերազմ հայտարարի, անպատիվ է նա, ով դրանից կտխրի» - գրել է «Աթաթուրք» ծածկանունով օգտատերը։
«Նոյեմբերի 10-ի՝ թուրք ազգի սգո օրվա նկատմամբ ձեր այս արածը անհարգալից վերաբերմունք է, նույնիսկ Հայաստանը նման բան չի անի, ամոթ է»։
«Երբ պետք է՝ «մեկ ազգ, երկու պետություն» են հայտարարում։ Բայց իրենց մեծ եղբոր սգո օրը Հաղթանակի տոն են հռչակել։ Ինչու՞, որովհետև պայմանագրի օրը նոյեմբերի 10-ն է»։
«Նոյեմբերի 10-ը թուրք աշխարհի առաջնորդ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան օրն է։ Հայաստանին հաղթելու համար մենք՝ որպես Թուրքիայի ներկայացուցիչներ, շատ ուրախացանք։ Աթաթուրքն ասում էր՝ տեր կանգնեք Ադրբեջանին։ Նոյեմբերի 10-ը ազգային տոն լինել չի կարող։ Նոյեմբերի 10-ը թուրք ազգի ազգային սգի օրն է», - գրել են օգտատերերը։
Հավելենք, որ վերջին ժամվա ընթացքում ստացված տեղեկության համաձայն՝ Ալիևը փոխել է Թուրքիայում դժգոհության ալիք առաջացրած իր որոշումը՝ «Հաղթանակի օրը» նոյեմբերի 10-ից տեղափոխելով նոյեմբերի 8։
Կարդացեք նաև