03 / Դեկտեմբեր / 2020 : 19-51

Քաղաքը պարալիզացված էր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ (լուսանկար)

Այսօր ժամը 18:00-ից սկսած Երևանի փողոցները սկսեցին փակվել՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Քաղաքացիները «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով փակում էին փողոցներն ու կաթվածահար անում երթևեկությունը:

Հատկանշական է, որ այսօր ոստիկաններն այդքան ակտիվ չէին, ինչպես նախորդ օրերին ու առանձին վայրերում անգամ որևէ գործողություն չէին իրականացնում: Բացի դրանից, ակցիայի մասնակիցներին էին միանում մեծ թվով վարորդներ՝ կանգնեցնելով ավտոմեքենաներն ու փակելով փողոցները:

Ակցիայի մեկնարկից 20 րոպե անց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը լուսանկար հրապարակեց, թե ինչպես է քաղաքը պարալիզացվել:

Նշենք, որ ակցիաները կրելու են շարունակական բնույթ, ամեն օր  ապակենտրոնացված պայքարը շարունակվելու է: Ինչպես նշում են քաղաքացիները, Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որպեսզի հնարավոր լինի փրկել Հայաստանը:

Դիտվել է 17538անգամ
Վերջին լուրեր