Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2020 : 12-37

Փաշինյանն այն գլխից գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է. «Սիսական» ջոկատի հրամանատար

Դեռ հունվարին Նիկոլ Փաշինյանն ասուլիսում հայտնել է, որ Տաթև-Աղվանի ճանապարհն է կառուցվում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հիշեցրեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Նա ընդգծեց. «Փաշինյանն այն գլխից դեռ գիտեր, որ Գորիս-Կապան ճանապարհը հանձնելու է: Ու այս ճանապարհը սկսեց կառուցել»:

«Դեռ հունվարին Սյունիքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառուցում են Տաթև-Աղվանի ճանապարհը: Մեր միամիտ, հզոր, հազարամյա ժողովուրդը, հավատալով Նիկոլ Փաշինյանին, չի մտածում, թե ինչու է այն կառուցվում:

Անցնում է որոշ ժամանակահատված, ու մենք հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում: Այսօր կառուցված է այd ճանապարհի 10 կմ-ն, մնացած 2,5 կմ-ն կառուցվելու է հաջորդ տարի:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեռ հունվարին է իմացել, որ Գորիս-Կապան սահմանը հանձնելու է, դրա համար մյուս ճանապարհը սկսեց կառուցել:

Ես անգամ գիտեմ, թե ովքեր են ճանապարհ կառուցողները»,-ասաց հրամանատարը՝ ներկայացնելով, թե ովքեր են շինարարությունը կատարել. «Ես սա համարում եմ պետական դավաճանություն, ինքը պլանավորել էր»,- ընդգծեց Աշոտ Մինասյանը:

 

 

 

 

 

 

 

Դիտվել է 33900անգամ
Վերջին լուրեր