04 / Դեկտեմբեր / 2020 : 12-43

Երբ պատերազմը դեռ Ջաբրայիլում էր, գերագույն գլխավոր հրամանատարը Սյունիքում ասում է՝ «եկեք փրկենք Սյունիքը». նա առաջին խուճապ ստեղծողն էր. Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը գեներալ ընկեներին խնդրում է գալ ու ներկայացնել պատերազմի մասին իրականությունը, որից պարզ կդառնա՝ ովքեր են իրական պարտվողներն ու իրական դավաճանները:

«Երբ պատերազմը դեռ Ջաբրայիլում էր, երկրի գերագույն գլխավոր հրամանատար կոչեցյալը գնում հասնում է Սյունիք, Գորիսում հանդիպում է համայքների ներկայացուցիչների, զինվորականների հետ, ասում է՝ ժողովուրդ, եկեք փրկենք Սյունիքը: Առաջին խուճապ ստեղծողը դառնում է գերագույն գլխավոր հրամանատարը»:

Նրա խոքով՝ մեղրեցին, կապանցին, ով կռվում է Ջաբրայիլում, երբ լսում է գերագույն գլխավոր հրամանատարի խոսքը՝ «եկեք փրկենք Սյունիքը», հարց է ունենում՝ «այդ դեպքում ես ինչո՞ւ եմ Ջաբրայիլում, երբ Սյունքը վտանգված է» և, բնականաբար, պետք է հետ գար Սյունիքը պահելու: 

Դիտվել է 23688անգամ
Վերջին լուրեր