04 / Դեկտեմբեր / 2020 : 12-54

Ես նկարահանել եմ, թե ինչպես է Սիսական գունդը փախնում հրամանատարով հանդերձ. Աշոտ Մինասյան

Ես բազում անգամներ հանդիպումներ եմ ունեցել Արցախի իշխանությունների հետ, իսկ այստեղի իշխանավորներից որեւէ մեկի հետ հանդիպել չեմ կարողացել. այն կադրերը, որը նկարահանել եմ, ներկայացրել եմ Արայիկ Հարությունյանին, ներկայացրել եմ ՀՀ զինվորական ոստիկանության պետին, թե ինչպես է փախնում Սիսական գունդն իր հրամանատարով հանդերձ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Ես զեկուցել եմ Արայիկ Հարությունյանին, այդ կադրերը դրել եմ Զինվորական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի առջեւ: Դրանից հետո հրաման է հնչել ձերբակալելու համապատասխան անձին, վերցրել են ձերբակալությունը կատարել, հետո տվել այլ պաշտոն, նշանակել Սովետաշենի գնդի հրամանատար:

Հանուն ինչի են նշանակել: Բնականաբար այդ ամեն ինչից հետո ինձ պետք է ձերբակալեին»,-ասաց նա:

Դիտվել է 241955անգամ
Վերջին լուրեր