Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Դեկտեմբեր / 2020 : 13-38

Զորքին անտեր են թողել, փախել են. Աշոտ Մինասյանը ներկայացրեց պարտության պատճառները

Զինվորը երբեք պարտված չի եղել, նա միշտ հստակ կատարել է իր աշխատանքը, պարտվել են պետության համար մեկ թշնամին ու իր նշանակած հրամանատարները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Զորքին տիրություն չեն արել, իսկ զորքը, զինվորը հրաշալի մարտնչել են: Պարտվել ենք նաև նրա համար, որ թողել ենք մեր կամավորներին, մոբ-ով կանչված տղաներին մնան անտեր: Չենք ունեցել ղեկավարում, համապատասխան պաշտոններում նշանակված մարդիկ: Դրա համար ունեցանք պարտություն: Երբ զինվորը տեսնում է, թե ինչպես է հերոսի կոչում ստանում իր հրամանատարը, ով որևէ բան չի արել, փախել է, բնականաբար նրա մոտ հարց է առաջանում, թե ինչու են հերոսի կոչում տվել՝ նահանջի, պարտության, փախուստի համա՞ր: Արդյունքում հերոս կոչվածը զինվորի աչքին դառնում է զրո, նույն զինվորի, որը մարտնչել է, զոհվել է, չգիտես, թե որտեղ է: Զորքին անտեր են թողել»,-ասաց Աշոտ Մինասյանը:

Դիտվել է 19575անգամ
Վերջին լուրեր