Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Դեկտեմբեր / 2020 : 12-06

Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին. ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է․  Փաշինյան


Նոյեմբերի 9-ից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է, մեծ հավանականությամբ, ցավոք սրտի, այս մարմիններն անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են», - ասաց նա։

Վարչապետն ասաց, որ մարմնից վերցվում է ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատներից վերցված նմուշի հետ։

 
Նիկոլ Փաշինյանը խոսքով՝ այս գործընթացը բավականին ժամանակատար է։


«Նոյեմբերի 9-ից այս կողմ նույնականացվել ու հարազատաներին է հանձնվել 135 մարմին, այս գործընթացը կշարունակվի», - ասաց վարչապետը։

Դիտվել է 9852անգամ
Վերջին լուրեր