05 / Դեկտեմբեր / 2020 : 12-13

Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել.  Փաշինյան

Կա անհետ կորածների մի խումբ, որոնց հետ կապված ես հիմա ուղղակի չէի ցանկանա բարձրաձայնել, այյս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ ասել, որ նրանց հետ կապված կոնկրետ աշխատանք է տարվում, բայց որևէ կերպ հիմա այդ աշխատանքի մասին չեմ կարող խոսել», - ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն այսօր իր ուղերձում նշեց, որ դեռ չեն հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ ու սգո օրեր հայտարարել, և  դա անելը ճիշտ կլինի չճանաչված մարմինների ճանաչումից հետո:

«Պետք է լինի մորմոքի մի շրջան ու այն պետք է ապրենք իրար հետ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Դիտվել է 17649անգամ
Վերջին լուրեր