05 / Դեկտեմբեր / 2020 : 12-22

Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը, այստեղ որոշակի առաջընթաց ունենք․ Փաշինյան

 Այսօր կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը: Այստեղ ուզում եմ ասել, որ որոշակի առաջընթաց ունենք և, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ: Այս մասին իր ուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը: Այստեղ որոշակի առաջընթաց ունենք և, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ «բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ, ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստն այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ, եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն; Այստեղ մեզ որոշակի համբերություն է պետք»,- ասաց Փաշինյանը:

 

Դիտվել է 6780անգամ
Վերջին լուրեր