Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Դեկտեմբեր / 2020 : 16-15

«Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում». Հանրահավաքում ելույթ ունեցավ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը 

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը սկսվեց Տերունական աղոթքով։

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես Հովհաննիսյան նախ աղոթեց, այնուհետև ելույթ ունեցավ, Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ նա մասնավորապես նշեց․

«Սիրելի հավատավոր ժողովուրդ, այսօր ես շատ տխուր եմ նրա համար, որ կորցրել ենք Արցախի տարածքի մի մասը, որ այսօր մեր զինվորների մարմինները գտնվում է այնտեղ, ուր թշնամին է՝  գրավյալ տարածքներում, բայց մենք մեզ համարում ենք հպարտ քաղաքացիներ: 

Կարո՞ղ եք ասել պատճառը որն է, որ մենք հպարտ քաղաքացի ենք: Հպարտությունը մեծ մեղք է: Այսօր բազում երկրներ, որոնք պատերազմի մեջ չեն, չեն ասում հպարտ քաղաքացիներ, բայց մենք կորցնելով մեր տարածքները, մեր զինվորների մարմինները թողնելով այնտեղ, մեզ հպարտ քաղաքացի ենք համարում:

Գիտեմ, որ եկել եք ձեր արդար ձայնը բարձրացնելու, բայց կան մարդիկ, որոնք ուզում են այս ամենը կռվի վերածել: Եթե այդպիսիները կան, խնդրում եմ վաղը, մյուս օրը հավաքվենք ու գնանք այնտեղ, որտեղ պետք է կռվենք: Այն սահմանում, որտեղ թշնամին մեզ է սպասում: Մենք պետք է մաքրենք մեր երկիրը, սա դեռ սկիզբն է:

Այսօր Դադիվանքի պատերի տակ թուրքն է քայլում: Երեկ ուդիները այնտեղ իրենց ծառայությունն են մատուցել, բայց մեր հոգեւորականների ներկայությամբ: Այսօր դրա մասին պետք է մտածենք: Մենք պետք է հզորանանք մեր հավատքի, մեր սիրո մեջ:

Գիտե՞ք, երբվանից  սկսեցինք պարտվել, երբ մեր ժողովրդի մեջ սկսեցինք պառակտում առաջացնել՝ սպիտակներ-սեւեր, արցախցիներ-հայաստանցիներ, բայց մենք հայ ենք: Մեր մեջ պետք է լինի աստվածային սեր: Մենք կգնանք ու կհաղթենք, մեր տարածքները մեզ են սպասում»,-ասաց նա:

Դիտվել է 20895անգամ
Վերջին լուրեր