07 / Դեկտեմբեր / 2020 : 08-58

Արցախյան պատերազմում վիրավորում ստացած 28-ամյա Հայկ Լեւոնյանին բուժման նպատակով Գերմանիա տեղափոխելու համար հարկավոր է մեր բարի հայրենակիցների դրամական աջակցությունը

Լևոն Ալեքսանյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի ընկերներ և բարեկամներ Հայկը իմ եղբոր որդին է, գտնվում է շատ ծանր վիճակում և ունի մեր բոլորի օգնության կարիքը։ Խնդրում եմ օգնեք փրկենք Հայկին։

Լեւոնյան Հայկը , 28 տարեկան է, հոկտեմբերի 5 ից մասնակցել է Արցախյան պատերազմին, որպես կամավոր:

Նոյեմբերի 9 ին վիրավորվել է Թաղավարդի հատվածում, ամսի 11 ից գտնվում է Աստղիկ բուժ. կենտրոնում, ծայրահեղ ծանր վիճակում, կոմայի մեջ։ Բժիշկներն անում էին հնարավորն ու անհնարը, ու ասում որ միայն հրաշքը կփրկի։ 2 օր առաջ տեղի ունեցավ այդ հրաշքը, Հայկը դուրս եկավ կոմայից Սակայն ներքին բազում վնասվածքների պատճառով վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, Հայկի լիակատար ապաքինման համար հարկավոր է նրան տեղափոխել Գերմանիայի դաշնություն, որը կապված է մեծ ծախսերի հետ: 

Մեր պետությունը ձեռնպահ է, ինչպես միշտ նման պարագաներում, դիմում ենք մեր հայրենակիցներին ու խնդրում ձեր աջակցությունը ում համար թանկ է մեր մարտիկի կյանքը։  Կանխավ շնորհակալ ենք, Աստված պահապան հայ ազգին»:

 

Դիտվել է 26518անգամ
Վերջին լուրեր