Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2020 : 10-18

Արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից

ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղերձը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի եվ աղետների դիմակայունության օրվա կապակցությամբ.

Հարգելի շիրակցիներ

Արդեն 32 տարի է անցել այն դաժան ու ահասարսուռ դեկտեմբերից, երբ խեղվեցին բազմաթիվ ճակատագրեր, ի չիք դարձան հազարավոր երազանքներ։

88-ի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև այսօր։ Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա չկա մեկը, որի վիշտն ու կորստի ցավը չլինի խորապես անձնական։

Տարիներ առաջ մեր ազգին ու հատկապես շիրակցուն հատուկ՝ ցավին կուլ չգնալու և ամեն գնով այն դիմագրավելու պատրաստակամությամբ նայեցինք դեպի ապագան։

Հայի կենսագրությանը բաժին հասած այս փորձությունը ևս պետք է հաղթահարենք ու աներեր կանգնեք մայր հողի վրա, ինչպես ապրեցինք աղետալի երկրաշարժից հետո։

Հիշատակի այս օրը ևս մեկ առիթ է երախտիքի խոսքեր հղելու այն մարդկանց, որոնք չլքեցին իրենց հայրենիքն ու լծվեցին արհավիրքի հետևանքները վերացնելու բարդ ու պատասխանատու գործին, այն երկրներին, որոնք մեզ բաժին հասած ողբերգության առաջին իսկ օրվանից աջակցեցին ու սատար կանգնեցին։

Ամենամեծ ու անդառնալի կորուստը մարդկային կյանքն է։

Իմ խոնարհումն անմեղ զոհերի հիշատակին:

Հարգելի շիրակցիներ, ցանկանում եմ ձեզ կամք, ուժ, կորով և համբերություն։

Աղետներն անցողիկ են, իսկ հայրենիքը՝ հավերժական։

Աստված պահապան մեր հայրենիքին:

Դիտվել է 7478անգամ
Վերջին լուրեր