Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Դեկտեմբեր / 2020 : 19-32

Հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք. Ադրբեջանցիները սպառնացել են հայ գյուղացիներն ու պարտադրել Սյունիքում 800 մետր նահանջել. ՀՀ կառավարությունը չի միջամտել

Սյունիքի մարզի Արավուս գյուղի տարածքից հայկական կողմը պարտադրված է եղել 800 մետր նահանջել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց Արավուսի գյուղապետը։ 

Ադրբեջանցի զինվորականները GPS համակարգով սահմանները գծելիս Սյունիքի Արավուս գյուղից պահանջել են 800 մետր նահանջել: Գյուղապետ Արգամ Հովսեփյանը փորձել է բանակցել ադրբեջանցիների հետ և լուծել խնդիրը, սակայն վերջինիս սպառնացել են՝ հետ չգնաք, անօդաչու սարքերով վառելու ենք.

«Իմ ջոկատով կանգնած ենք եղել: Ադրբեջանցիները եկան, ասեցին՝ մեր տարածքն է, դուրս եկեք: Դիմել եմ կորպուսի հրամանատարին, Գորիսի երկրապահի նախագահ՝Մելիքսեթ Պողոսյանին, իրանք են եկել: GPS-ով են սահմանները գծում, դրա արդյունքում 800մ հետ ենք եկել: Մենք ենք պահել մեր հողը՝ Արավուս գյուղի տղաները: Իրենք պահանջում էին 800 մ հետ գայինք, բայց մի շաբաթ կանգնել ենք,չենք թողել, որ առաջ գան»,- պատմում է Արավուսի գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանցի գեներալներ են եկել, սպառնացել անօդաչու սարքերով.

«Բաքվից գեներալներ են եկել,ասել են՝ դուք ագրեսոր եք, մտել եք մոր հողը: Սպառնում էին՝ մինչև ժամը 12-ը չազատեցիք մեր հողերը անօդաչու սարքերով գալու ենք քո զինվորներին վառենք: Ինձ հետաքրքիր է, մեր պահուստային հողերը, ո՞նց է անցել Ադրբեջանին, մեզ դա է անհանգստացնում»,-ասաց գյուղապետը՝ հավելելով, որ չնայած այս ամենին Արավուսում խուճապ չկա, արավուսցին մինչև վերջ պայքարում է:

Գյուղապետի խոսքով՝ երեկ են նահանջել 800մ․

«GPS-ով չափեցին, եկանք մեր գյուղի հետևի մասը:Պահանջում էին նաև 500մ չեզոք գոտի պահպանել, դա արդեն հասնում էր բնակելի տներին, հետո էլ ասացին՝ Արաքսից մինչև Վրաստանի սահման փշալար ենք գծելու»,- փոխանցեց Ա.Հովսեփյանը:

Ավելի մանրամասնս սկզբնաղբյուր կայքում

Դիտվել է 287909անգամ
Վերջին լուրեր