Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
08 / Դեկտեմբեր / 2020 : 09-00

Ադրբեջանի ձեռքում են հայտնվել բազմաթիվ ծառայողական եւ գաղտնի փաստաթղթեր Նախագահի աշխատակազմից, ԱԳՆ-ից, ՊՆ-ից եւ այլն․ Սամվել Մարտիրոսյան

Կիբեր-հարձակումները Հայաստանբում, 2020 թվականի երկրորդ կիսամյակ

Ներկայացնում ենք Սամվել Մարտիրոսյանի հոդվածից մի հատված․

2020 թվականը կիբեռսպառնալիքների տեսանկյունից, երեւի թե, ամենաբարդ տարին է եղել Հայաստանի համար։ Տարվա առաջին հատվածում հիմնական խնդիրները կապ ունեին կորոնավիրուսային կարանտինի հետ, քանի որ միանգամից մեծ քանակի մարդ, ով ինտերնետից օգտվելու մեծ փորձ չուներ, ստիպված սկսեցին օգտվել համացանցից, իսկ կիբեր-հանցագործները ակտիվացան։ Իսկ տարվա երկրորդ կիսամյակի վրա ազդեցություն ունեցել են հիմնական երկու իրադարձություն․ Արցախյան պատերազմը եւ հուլիսյան դեպքերը Տավուշում։ Երկու իրադդարձությունների ժամանակ էլ հաքերային գերակտիվություն էր նկատվել։

Արցախյան պատերազմ

Այս դեպքում հարձակումների քանակն ու որակը խոսում էր այն մասին, որ ադրբեջանական կողմից ներգրավվել էին նաեւ օժանդակ ուժեր։ Դա հնարավոր է լինեին թուրքական հաքերային խմբավորումներ։ Ինչպես նաեւ վարձկան հաքերային միավորումներ։

Պատերազմի առաջին իսկ օրը, սսեպտեմբերի 27-ին հաքերներին հաջողվեց փոխել մոտ 90 կայքերի DNS հարցումները եւ ուղղորդել դեպի քարոզչական էջ։ Իրականում, կոտրվել էր մեկ CLoudflare հաշիվ, որին կցված էին բոլոր այդ կայքերը եւ դրա միջոցով բոլորի այցելուները ուղղորդվել էին մեկ այլ տեղ․

 

Հարձակման թիրախ էին դարձել նաեւ  տաս լրատվական կայք – բարեբախտաբար, կարճաժամկետ․

http://1in.am
http://a1plus.am
http://armenpress.am
http://armtimes.com
http://blognews.am
http://hetq.am
http://mamul.am
http://mediamax.am
http://news.am
http://zhamanak.com

 
Հոկտեմբերի 10 իրականացվեց աննախադեպ հարձակում, որի հետեւանքով կոտրվեցին գրեթե բոլոր պետական կայքերը, ինչպես նաեւ Սահմանադական դատարանի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ այլն։ Նաեւ կոտրվեցին Արցախի Հնարապետության պետական կայքերը։

 

Մոտ հիսուն կարեւորագույն կայք դուրս հանվեց շարքից․


Այս տեսքն ուներ ողջ ՀՀ եւ ԱՀ պետական տիրույթը

Նույն ժամանակ իրականացվել էր ներթափանցում կառավարական սերվերներ։ Մինչեւ հիմա այդքան էլ հասկանալի չէ, թե որ քանակի տեղեկատվություն է կորզվել։ Գողացած այլերի մի մասը հասանելի է համացանցում բաց տեսքով։ Եղածից կարելի է անել եզրակացույթուն, որ Ադրբեջանի ձեռքում են հայտնվել բազմաթիվ ծառայողական եւ գաղտնի փաստաթղթեր Նախագահի աշխատակազմից, ԱԳՆ-ից, ՊՆ-ից եւ այլն։ Փաստաթղթերի մի մասը 2020 թվականի սեպտեմբերին են մակագրվել, ինչը խոսում է այն մասին, որ հարձակումը նոր պատերազմի ժամանակ է իրականացվել եւ անմիջական կապ չունի հնարավոր հուլիսին եղած – եթե այն եղել էր – արտահոսքի հետ։ Նաեւ ցանցում է հայտնվել Ղարաբաղ Տելեկոմի բաժանորդների անձնական տվյալներով ֆայլը։ Նման զանգվածային եւ աննախադեպ արտահոսքներով կիբեր-հարձակում Հայաստանի դեմ երբեք մինչ այս պահը չէր իրականացվել։

Զուգահեռ պետական եւ լրատվական կայքերի դեմ իրականացվում էր անընդհատ եւ ուժգին DDoS հարձակում, ինչին արդեն անդրադարձել էի։

Ողջ ընթացքում շարունակվում էին ֆիշինգային հարձակումները սոցցանցերում օգտատերերի դեմ։ Նույնպես իրականացվում էին հարձակունմեր մեսենջերների մակարդակով։ Ընդ որում այստեղ դիտարկվում էր նաեւ թիրախավորված հարձակումների փորձ բարձրաստիճան պաշտոնյաների եւ զինվորականների դեմ։

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ․

Դիտվել է 198793անգամ
Վերջին լուրեր