08 / Դեկտեմբեր / 2020 : 11-33

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին գերությունից վերադարձնելու ԱԺ քննարկումը կանցնի դռնփակ

Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով Ազգային ժողովի հրատապ քննարկումը կանցնի դռնփակ ռեժիմով: Նման որոշում խորհրդարանն ընդունեց 68 «կողմ» և 2 «դեմ» ձայներով:

Հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը դռնփակ ռեժիմով անցկացնելու առաջարկը ներկայացրել էր «Իմ քայլը» խմբակցությունը: «Լուսավոր Հայաստան»-ը նշում էր, որ քննարկումը պետք է անցնի բաց ռեժիմով, որպեսզի քաղաքացիներն ամբողջովին տեղյակ լինեն խնդրից:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստին: Ազգային ժողովի նախորդ քառօրյա նիստի ընթացքում խմբակցության անդամները հայտարարել էին, որ իրենց համար այժմ չկա այլ օրակարգ, բացի վարչապետի հրաժարականի հարցից:

Դիտվել է 9659անգամ
Վերջին լուրեր