Մետրոպոլիտենը փակ է. քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում բնականոն երթևեկությունը կաթվածահար է եղել

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Այդ մասին հայտնում է մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
«Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։ Այս պահին մետրոպոլիտենը փակ է։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես կտրվի լրացուցիչ ինֆորմացիա», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա: