Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Ապրիլ / 2020 : 20-53

«Դիմահարդարման ոլորտը բավականին զարգացած է, ունենք առողջ մրցակցություն՝ առանց որի ես չեմ կարող աշխատել». Աշխեն Կոստանդյան

Ի՞նչ է պահանջում դիմահարդարի աշխատանքը: Զարգացման ի՞նչ փուլում է այն գտնվում: Այս և ոլորտին առնչվող այլ կարևոր հարցերի շուրջ զրուցեցինք դիմահարդար, «Բյութի ֆաբրիք» սրահ-ստուդիայի հիմնադիր Աշխեն Կոստանդյանի հետ:

«Դիմահարդարումն ինքնաարտահայտման ձև է, որն ընկալվում է բազմաբովանդակ՝ բնական առավելությունների ընդգծում և կերպարանափոխություն: Բոլոր դեպքերում  այն կնոջը տալիս է ինքնավստահություն»,- նշում է դիմահարդարն ու շեշտում, որ իր համար յուրահատուկ է հարսիկների հետ աշխատանքը: Շարունակելով անկեղծ զրույցը՝  նշում է, որ հարսիկներն ամենազգայուն հաճախորդներն են և նրանց հետ աշխատանքն էլ պետք է նույնպիսին լինի:

Աշխեն Կոստանդյանի խոսքերով իր աշխատանքը պահանջում է շուրջօրյա զբաղվածություն.

«Չեմ աշխատում միայն այն դեպքում, երբ քնած եմ: Փորձում եմ ձեռքս պահել նորաձևության զարկերակի վրա, որովհետև մեկ ակնթարթ թուլությունն էլ ազդում է տեղեկատվական հոսքից կտրվելուն»-, նշում է դիմահարդարն ու ավելացնում, որ այս ամենին զուգահեռ շատ կարևոր է նաև ճիշտ շփումը հաճախորդի հետ:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում

Author's cover photo
Ամսաթիվ 13 / Ապրիլ / 2020 : 20-53
Հրապարակման հեղինակ՝ Աննա Ավետյան

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 24179անգամ
Վերջին լուրեր