09 / Դեկտեմբեր / 2020 : 15-35

Հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին․ Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արփիի հետ մի քանի ժամ աշխատելուց հետո նրա խաղալիքների, հեքիաթի գրքերի ու սեղանի խաղերի մի մասը ուղարկեցինք Ստեփանակերտում գործող հացատուն: Ինչ խոսք, հեշտ չի երեխայի ձեռքից իր խաղալիքը վերցնելը, բայց սա որքան պետք էր հացատուն այցելող մեր երեխաներին, այնքան էլ հենց իրեն` Արփիին, որպեսզի իմանա, որ այս կյանքում պետք է ունեցածը սիրով կիսել նրա հետ, ով այդ պահին դրա կարիքն ունի:

Իսկ հացատանը խաղային անկյուն ստեղծեցինք նաեւ մայրիկների համար, որպեսզի այստեղ մի փոքր հանգստանան, զրուցելու եւ ցրվելու հնարավորություն ունենան»:

Դիտվել է 178756անգամ
Վերջին լուրեր