Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2020 : 17-57

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավական սահման, որպես այդպիսին, վերջնական արձանագրված չէ. Տիգրան Ավինյան

Այս պահի դրությամբ Սյունիքի սահմանի ամբողջ երկայնքով միջգերատեսչական խումբ է աշխատում, իրավական փաստաթղթերն են նախապատրաստվում սպասվելիք բանակցություններին, որն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունենալու հենց այս տարի՝ ռուս գործընկերների միջնորդությամբ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Իրավական սահման, որպես այդպիսին, ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական արձանագրված չէ։ Մենք վեր ենք հանել բոլոր այն իրավական փաստաթղթերը և քարտեզները, որոնք հիմք են հանդիսանալու այդ բանակցությունների համար և այդ օրակարգով մոտակա շաբաթների ըւնթացքում տեղի են ունենալու բանակցություններ», - հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Ինչ վերաբերում է սահմանին զինված ուժերի տեղակայմանը, փոխվարչապետն ասաց, թե ամբողջ սահմանով վերջնական տեղակայումները տեղի են ունենալու պայմանավորվածությունների և բանակցությունների արդյունքում։

Դիտվել է 5478անգամ
Վերջին լուրեր