09 / Դեկտեմբեր / 2020 : 18-07

Տիգրան Ուրիխանյանը դատարկ թուղթ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով գրել հրաժարականի դիմում

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դատարկ թուղթ տվեց Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով գրել հրաժարականի դիմում։

«Հարց ուղղելն ինձ հանձնարարել է մեր կուսակցությունը՝ «Ալյանսը»։ Մենք որևէ առնչություն չունեք 17 կուսակցությունների հետ, առավել ևս միասնական թեկնածուի հետ, բայց մենք ընդդիմություն ենք և ես ուզում եմ այսօր ամենաէական հարցի քննարկումը կոնկրետացնել։ Որպես ընդդիմություն մենք ևս պահանջում ենք վարչապետի և կառավարության հրաժարականը»,-ասաց Ուրիխանյանը՝ նշելով, որ իր հետ սպիտակ, դատարկ թուղթ է բերել, որ փոխանցի Փաշինյանին։

«Երբ եք ստորագրելու հրաժարականի դիմումը»,-ասաց Ուրիխանյանը՝ թուղթը մոտեցնելով ամբիոնին։

«Ձեզ և մեզ բոլորիս կոչ եմ անում՝ միջոցը չխառնել նպատակին, որովհետև հրաժարականը ոչ թե նպատակ է, այլ՝ միջոց», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, եթե հրաժարական տա, ինչ պատասխան է տալու իշխանության տիրոջը։

«Իշխանության տերը ժողովուրդն է, իմ խնդրանքն է, որ ձեր հարցի պատասխանը դիտարկեք այս համատեքստում»,-նշեց Փաշինյանը։

Ավելի մանրամասն տեսանյութում։

 

 

Դիտվել է 337999անգամ
Վերջին լուրեր