Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Դեկտեմբեր / 2020 : 19-19

Ավինյանը՝  գերիների, անհայտ կորածների,  մարտի գոտուց մարմինների դուրսբերման մասին 

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին ի պատասխան, անդրադարձավ գերիների ու անհայտ կորածների խնդրին:

«Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմն իրենց մոտ պահվող գերիների ցանկերն են ներկայացրել, այս փուլում տեղի է ունենում ցանկերը ճշտելու գործընթաց»,- տեղեկացրեց Ավինյանը՝ հույս հայտնելով, որ հնարավորնս սեղմ ժամկետում կավարտեն գործընթացը:

Ըստ Ավինյանի՝ գերիների վերադարձի հարցում երկու սկզբունք է որոշվել: «Բոլորը բոլորի դիմաց.  ադրբեջանական կողմը նույնպես այս սկզբունքի կողմնակից է»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ առաջարկել են հետագայում գերիներ հայտնաբերելու դեպքում նրանց վերադարձնել առանց նախապայմանի, միակողմանի:

Ինչ վերաբերում է ռազմադաշտից մարմինների դուրսբերման աշխատանքին, Ավինյանը տեղեկացրեց՝ մեծ ծավալի գործ է արվել: «Նոյեմբերի 10-ից ի վեր դուրս է բերվել 846 մարմին, այդ աշխատանքները շարունակվում են»,- տեղեկացրեց նա՝ հավելելով,- «Անճանաչելի մարմիններից 294 մարմնի նույնականացում է եղել, 154 մարմնի ԴՆԹ հետազոտություն արվել է, 443 նմուշ դեռ հետազոտման փուլում է»:

Ավինյանի խոսքով՝ հիմա խնդիր է դրված ԴՆԹ հետազոտություների արդյունքների համադրումն ու դրանց քանակի ավելացումը:

Դիտվել է 11578անգամ
Վերջին լուրեր