Սոթքի հանքի վարչական շենքը հայկական կողմում է. Ավինյան

Սոթքի հանքի հետ կապված որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածում երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ հանքի վարչական շենքը հայկական կողմում է:
«Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ ու փաստաթղթեր: Դրանք ևս բանակցային գործընթացի հարցեր են: Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են», - նկատեց փոխվարչապետը: