09 / Դեկտեմբեր / 2020 : 20-26

Սոթքի հանքի վարչական շենքը հայկական կողմում է. Ավինյան

Սոթքի հանքի հետ կապված որոշակի ճշգրտում է տեղի ունեցել, և հանքավայրի տարածքի մի հատվածում երկու կողմերի ԶՈՒ-երն ավելի ճշգրիտ են դիրքավորվել, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ հանքի վարչական շենքը հայկական կողմում է:

«Հանքի շահագործման հետ կապված հարցերը նույնպես ունեն իրավական հիմնավորումներ ու փաստաթղթեր: Դրանք ևս բանակցային գործընթացի հարցեր են: Կարծում եմ՝ առաջիկայում այդ հարցերը քննարկվելու են», - նկատեց փոխվարչապետը:

Դիտվել է 9546անգամ
Վերջին լուրեր