Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 40-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին,
- Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի նմուշային ձևը և լրացման կարգը հաստատելու մասին,
- Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,
- Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին,
- Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (Դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,
- Գարիկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,
- Ռազմիկ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր: