10 / Դեկտեմբեր / 2020 : 11-06

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 40-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-              ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին,

-              Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի նմուշային ձևը և լրացման կարգը հաստատելու մասին,

-              Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

-              Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին,

-              Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (Դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-              Գարիկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,

-              Ռազմիկ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր:

Դիտվել է 5960անգամ
Վերջին լուրեր