Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2020 : 11-42

Արցախում բնակելի տները կորցրած անձիք 250 հազար դրամ աջակցություն կստանան

Կառավարության այսօրվա նիստին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքն Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նախարարն ասաց, թե նախագիծը վերաբերում է Արցախի այն քաղաքացիներին, ովքեր պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակելի տները:

«Բացի կորցրած տներից, կա նաև մի փոքր հատված, ովքեր այս պահին որոշ գյուղերից տեղահանված են, այդ քաղաքացիները նույնպես հանդիսանալու են շահառու», - նշեց նախարարը:

Առաքելյանն ասաց, որ այս միջոցառումը ենթադրում է յուրաքանչյուր անձի գծով 250 հազար դրամ աջակցության տրամադրում և՛ չափահաս, և՛ անչափահաս երեխաների մասով:

Դիտվել է 11960անգամ
Վերջին լուրեր