10 / Դեկտեմբեր / 2020 : 11-54

Անհայտ կորած եւ գերեվարված զինծառայողների ընտանիքները ամսական 300 հազար դրամ կստանան

Այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որը վերաբերում է Արցախյան պատերազմի հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին:

Որոշման համաձայն, մինչև այդ քաղաքացիների կարգավիճակի հստակեցումը, առավելագույնը 6 ամիս, ամեն ամիս 300 հազարական դրամ տրամադրել նրանց ընտանիքներին. «Անհետ կորած են համարվելու ՊՆ-ի կողմից ներկայացված, իրենց տվյալներում առկա զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա»:

Եթե հետո պարզվի, որ անհետ կորած քաղաքացիները կդառնան համապատասխան հիմնադրամի շահառու, տրված գումարը կհանվի այն գումարից, որը պետք է ստանային, իսկ եթե շահառու չլինեն, դա անհատույց աջակցություն կլինի:

Որոշումը վերաբերում է նաև գերեվարված անձանց ընտանիքներին:

Աջակցությունը տրամադրվելու է բյուջեի կողմից, այս պահին 500 մլն դրամի չափով, որից հետո՝ եռամսյա պարբերականությամբ՝ հիմք ընդունելով Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ օրենսդրությունը պահանջում է, որ անհայտ կորածի կարգավիճակը պետք է հաստատվի դատարանով մեկ տարվա ընթացքում: Հիմա առաջարկվում է, որ այդ ժամկետը կրճտվի եւ ավելի արագ տեղի ունենա այդ գործընթացը. «Բայց քանի որ ինչքան էլ կրճատենք, այդ պրոցեսները մի քանի ամիս տեւելու են, մենք որոշում ենք կայացրել, որ բյուջեից գումար կփոխանցվի Հիմնադրամին, որպեսզի Հիմնադրամը անհայտ կորածի կարգավիճակի հավանականություն ունեցող տընտանիքներին ամսական 300 հազար դրամ աջակցություն տրվի, մինչեւ իրենց կարգավիճակը կհստակեցվի: Եթե պարզվի, որ այդ անձինք շահառու են, ապա այդ գումարը կհաշվնցվի, իսկ եթե պարզվի, որ շահառու չեն, այդ գումարը կհամարվի անհատույց աջակցություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այս որոշումը ներառում է նաեւ գերեվարված անձանց ընտանիքներին:

 

 

 

Դիտվել է 14722անգամ
Վերջին լուրեր