Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Դեկտեմբեր / 2020 : 12-18

Պատերազմին մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը կհոգա պետությունը 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ փոփոխություններ են մտցնում բյուջետային ծրագրերից մեկի ֆինանսավորման մեջ։ 
 

«Ուզում եմ մի փոքր պատմական ակնարկ անել, մենք տարվա սկզբում արդեն նման մի բան արել էինք, զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների ու նրանց ընտանիքի անդամներին բժշկական ծառայության տրամադրման ֆինանսավորման մեխանիզմը փոխել էինք ՝ դարձնելով բաց պայմանագրեր, որ բժշկական հաստատությունների տարեկան բյուջեները սահմանափակված չէին։

Իհարկե, այդ ամեն ինչն արվել էր հաշվարկների հիման վրա, որպեսզի տարվա վերջում դեֆիցիտ չառաջանա։ Այս ծրագրի մեջ, սակայն, բացակայում էր զինծառայողների՝ մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների անհրաժեշտ վերականգնողական բուժօգնությունը։ Հիմա այս փոփոխությամբ առաջարկում ենք տեղափոխել այս ծառայությունները բաց պայմանագրերի դաշտ, որպեսզի մերժումների և սահմանափակումների հարց չունենանք։ Այսինքն՝ ցանկացած բժշկական հաստատություն, որն ունի նման ծառայություններ մատուցելու կարողություններ՝ հաստատված համապատասխան լիցենզիայով, կարողանա այդ ծառայությունները մատուցել և հերթագրման ու մերժումների խնդիր չառաջանա», - նշեց նախարարը:
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց՝ խոսքն այն մասին է, որ հայրենիքի պաշտպանությանը մասնակցած անձանց վերականգնողական բուժման ծախսերը պետությունը վերցնում է իր վրա:
 

«Ընդ որում, այդ ծախսերը վերցնում է՝ ծառայությունը կոնկրետ չկապելով որևէ բուժհաստատության հետ։ Այսինքն՝ մենք քաղաքացուն ասում ենք, ով վերականգնողական բուժման կարիք ունի, որ իրենք ընտրեն, թե որտեղ են ուզում այդ բուժումն անցնել և կառավարությունը կվճարի դրա համար», - ասաց վարչապետը:

Դիտվել է 7521անգամ
Վերջին լուրեր