10 / Դեկտեմբեր / 2020 : 12-45

Պատերազմին մասնակցած ուսանողների 1-ին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով կփոխհատուցվի

 Հայաստանի կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման միջոցառումը: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ այս նախագծով նշված անձանց համար առաջին կիսամյակի ուսման վարձը 100 տոկոսով փոխհատուցվում է:

«Միջոցառման շրջանակում շահառու են հանդիսանում այն ուսանողները, որոնք մասնակցել են պատերազմին, այն ուսանողները, որոնց ծնողներն են մասնակցել կամ ում ամուսինն է մասնակցել պատերազմին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ովքեր արդեն վճարել են ուսման վարձը, նրանց այդ գումարը կվերադարձվի:

Դիտվել է 9903անգամ
Վերջին լուրեր