10 / Դեկտեմբեր / 2020 : 14-21

Բաքվի շքերթում իր ճառում Էրդողանն ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանին՝ հիշելով նաև հայ ժողովրդի դահիճ Էնվերի փաշային. քաղաքագետ

Իր ճառում Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղղակի սպառնալիքներ է հնչեցնում Հայաստանին: Հիշում է նաև հայ ժողովրդի դահիճ Էնվերի փաշային:

Այս օրը մենք ինքներս բերեցինք մեր գլխին: Հիմա էլ, ի հարկե, ամեն բան անելու ենք, որ այդ սպառնալիքներն իրականություն դառնան:

Մենք այդպիսին ենք. խաղաղություն ենք մուրում, երազում առևտրի և բաց սահմանների մասին, խաղաղություն անրջում, անընդհատ հայրենիք նվիրում և պատժում հայրենասերներին, «ոչմիթիզհողականությունն» ամոթալի հռչակում, իսկ թշնամին թքում է մեր վրա, մեզ մորթում և միայն մտածում նվաճելու մասին:

Եվ ո՞վ է առավել արժանապատիվ և արժանի հաղթանակի՞: Իհարկե ոչ մենք:

Եթե այս օրն էլ մեզ ուշքի չբերի, ուրեմն մենք իրոք որ արժանի ենք այս ամենին:

Հայկ Մարտիրոսյան

Դիտվել է 217184անգամ
Վերջին լուրեր