Ժամը 09:45-ի դրությամբ մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսվել է

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ 09:45-ի դրությամբ աշխատանքները վերսկսվել են։
Ավելի վաղ yelaket.am-ը հայտնել էր, որ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար էր եղել։
«Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։
Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը»,-ասված էր մետրոպոլիտենի տարածած հաղորդագրությունում: