Բաքվում Էրդողանի խոսքերից հետո թուրք դեսպանին կանչել են Իրանի ԱԳՆ
Բաքվում Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Իրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խատիբզադեն:
«Թուրքիայի դեսպանին ասվել է, որ տարածքային հավակնությունների ու կայսերական ռազմատենչ էքսպանսիան արդեն երկար տարիներ անցյալում են»,-ասել են թուրք դեսպանին Իրանի ԱԳՆ-ում՝ հավելելով, որ իրանական իշխանությունները որևէ մեկին թույլ չեն տա ոտնձգություններ կատարել իր տարածքային ամբողջականության նկատմամբ:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ավելի վաղ կոշտ պատասխանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` դեկտեմբերի 10-ին Բաքվում շքերթի ժամանակ նրա կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:
Առնչվող հրապարակումը