Մոմավառություն՝ ի հիշատակ պատերազմում զոհված հերոսների. ուղիղ
Երեւանի պետական համալսարանի բակում երիտասարդները մոմավառություն են անում՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում նահատակված զինվորների։
Մոմավառությանը ներկա են նաև հոգևորականներ, որոնք հարգանքի տուրք մատուցեցին նահատակված զինծառայողների հիշատակին։
«Ուզում եմ խոսքս սկսել Ավետարանական խոսքով՝ չկա ավելի մեծ սեր, քան երբ մարդն իր անձն է տալիս իր եղբորը։ Բոլորս այստեղ ենք, որպեսզի վկայենք այն սիրո մասին, որն իրենք տվեցին իրենց անձը տվեցին մեզ համար։ Սա այն փոքրիկ քայլ է, որը յուրաքանչյուրս պետք է անենք։ Այստեղ նաև պատասխանատվության այն գործոնն է, որը մեզ հիշեցնում է՝ մենք ինչ-որ բան ունենք անելու նրանց համար»,- իր խոսքում նշեց հոգեւորականներից մեկը։