Տխրահռչակ զորահանդեսին Էրդողանի «ճառը» թիրախավորում էր ոչ միայն Հայաստանը և Իրանը, այլ նաև Ռուսաստանը․ Իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Տխրահռչակ զորահանդեսին Էրդողանի երեկվա «ճառը» թիրախավորում էր ոչ միայն Հայաստանը և Իրանը, այլ նաև Ռուսաստանը։
Էնվերի պիղծ հոգու մասին հիշատակումը անթաքուց ուղերձ էր նաև Ռուսաստանին, քանի որ հենց այս անձն էր ժամանակին Կենտրոնական Ասիայում հակառուսական բասմաչական խռովության առաջնորդներից և պանթյուրքիզմի «ջահակիրներից» մեկը։
Զգացական լեզվից թարգմանաբար ակնարկը շատ հստակ էր և լկտի՝ «սպասե՛ք Թուրքիային Կենտրոնական Ասիայում»»։