Ադրբեջանական համարանիշներով «Ուրալ»-ները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել. Առուշանյան
Գորիսում երեկ ադրբեջանական համարանիշներով «Ուրալ» մեքենաները Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են եղել:
Այս մասին NEWS.am-ին հայտնեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը` նշելով, որ դիակների դուրսբերման նպատակով մեքենաները Գորիս քաղաքով դեպի սահմանամերձ շրջաններ էին տեղափոխվում:
«Մեքենաները եղել են Կարմիր խաչի եւ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, դիակների փոխանակման գործընթացի շրջանակում: Մենք մեր դիերին ենք վերադարձրել, նրանք էլ իրենց դիերն էին դուրս բերում»,-ասաց քաղաքապետը:
Նշենք, որ երեկ համացանցում մի տեսանյութ էր տարածվել, որում ադրբեջանական համարներով «Ուրալ»-ները երթեւեկում էին Գորիսում: