13 / Դեկտեմբեր / 2020 : 15-00

Վթար Երևանում. կան զոհեր

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Հերացու փողոցից դեպի Խանջյան թունել տանող հատվածում բախվել են Lada, Honda և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com-ը:


Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ:

 
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 2-ը գիտակցության չգալով՝ մահացել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ն վարորդների, վիրավորների և մահացածների ինքնությունը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
 

Դիտվել է 65911անգամ
Վերջին լուրեր