Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե՝ հետ գնացեք ձեր դիրքերը. Սյունիքի մարզպետ
Կրակոցներ հակառակորդի կողմից հայկական տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն եղել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը` մեկնաբանելով Կապանի Ագարակ համայնքի սահմանին տիրող իրավիճակի մասին համացանցում առկա տեղեկությունները
Նա հերքեց նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին տարածված լուրերը։«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,– պատմեց մարզպետը։
Մելիքսեթ Պողոսյանը նշեց նաև, որ մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։
Ավելի մանրամասն այստեղ