Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին. Նիկոլ Փաշինյան
«Մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։ Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին։
Մեր մտածումը հետևյալն է․ այս փուլում պետք է սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է գերեվարված լինեն։
Սա եւս շատ բարդ գործընթաց է, եւ ասյտեղ էլ ակնկլում եմ մեր քաղաքացիների, առավելեւս գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների ընտանիքների ընտանիքի անդամների ըմբռնումը»,-այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին իր Facebook-ի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: